Ինչպեսև մեկ տարի առաջ Ամերիկայի գավաթի խաղարկության եզրափակչում կհանդիպեն Արգենտինայի ու Չիլիի ընտրանիները: Վերջիններս կիսաեզրափակչում 2:0 հաշվով հաղթահարեցին Կոլումբիայի հավաքականի արգելքը (նշենք, որ հորդառատ անձրևի պատճառով հանդիպումը կայացել է երկուսուկես ժամ ուշացումով):
Մեկ օր առաջ այս նույն փուլում արգենտինացիները պարտության էին մատնել ԱՄն-ի ընտրանուն: Հետաքրքրական է, որ գավաթի այս խաղարկության խմբային փուլում կողմերը հանդիպել են իրար, վստահ հաղթանակ են տարել արգենտինացիները: Եզրափկիչ հանդիպումը կայանալու է երկուշաբթի, լույս առավոտ:
Մարտին ՀՈՒՐԻԽԱՆՅԱՆ